Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ փաստաբան


 

Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ փաստաբան

  • 01-12-2025 18:05:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով, Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
 
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը»,–ասաց նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը