ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց


 

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց

  • 01-12-2025 18:44:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
 
Խորհրդի որոշմամբ՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:
 
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
 
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն