ՀԱԷԿ-ում տուրբոագրեգատների նորոգումը ավարտվել է ժամկետից շուտ․ բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է
01-12-2025 18:54:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2025 թվականի նոյեմբերի 23-30-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։
ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ։
2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։
Այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ, ապահովելով կայուն և անխափան արտադրություն:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն