Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 24-30-ը


 

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 24-30-ը

  • 01-12-2025 19:00:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ը:
 
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.25 մ (30.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14 սմ-ով։
 
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.753 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ՝ 114.727 մլն.մ³:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն