Արցախի թեմական խորհրդում անակնկալ է եղել վարչապետի հետ հանդիպած Վրթանես սրբազանի քայլը


 

Արցախի թեմական խորհրդում անակնկալ է եղել վարչապետի հետ հանդիպած Վրթանես սրբազանի քայլը

  • 01-12-2025 19:40:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հայտարարությամբ ոչ թե մեղմեց արցախցիների զայրույթը, այլ ավելի բորբոքեց, «Ազատությանն» ասաց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
«Ինքը ներողություն չի խնդրել, որը էլ ավելի է վրդովվեցրել», - ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արեց, բայց ներողություն չխնդրեց: Վրթանես սրբազանը պարզաբանեց, թե Փաշինյանին հանդիպել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ և այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։
 
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը գրել է. «Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը