Երբ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են և տարբեր պատրվակներով պահանջում գումար փոխանցել, մի վստահեք. ՆԳՆ-ն զգուշացնում է


 

Երբ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են և տարբեր պատրվակներով պահանջում գումար փոխանցել, մի վստահեք. ՆԳՆ-ն զգուշացնում է

  • 02-12-2025 17:30:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի՛ հայրենակից, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp, viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրված հաշվեհամարին փոխանցել այն (Հիմնականում կրիպտոակտիվներ), մի՛ վստահեք: 
«Դրանով դուք Ձեր ֆինանսական միջոցները տրամադրում եք հանցագործներին: 
 
Հիշեք՝ զգոնությունը կարևոր է»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն