Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


 

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

  • 02-12-2025 16:51:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 5-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 
 
Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը, ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն