Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին


 

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին

  • 02-12-2025 17:50:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին:
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։
 
Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները:
 
Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն