Սպառազինությունների խախտված բալանսը և Ադրբեջանի ղեկավարությանը ոգեշնչող անհասցե կոչերը կարող են բերել ռազմական գործողությունների վերսկսմանը.Արմեն Վարդանյան
Սպառազինությունների խախտված բալանսը և Ադրբեջանի ղեկավարությանը ոգեշնչող անհասցե կոչերը կարող են բերել ռազմական գործողությունների վերսկսմանը.Արմեն Վարդանյան
«Էս վերջերս Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել Անտիֆեյքին ու մի քանի պատճառ նշել 2020թ 44-օրյա պատերազմի սկսման գործոնների մասին, բայց ամենակարևորի մասին չէր խոսացել։ Էն ժամանակ ու դրանից առաջ էլ բազմիցս գրել եմ, որ պատերազմի սկսման ամենակարևոր գործոնն այն էր, որ հենց Սերժի օրոք է խախտվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը ու ՀՀԿ-ականները միշտ շրջանցում են էդ թեման, չեն խոսում էդ մասին, որովհետև ձեռք չի տալիս։ Քիչ առաջ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր, որտեղ Սերժն իրա ձեռքով Պուտինին գրած նամակում ասում է հետևյալը՝ սպառազինությունների խախտված բալանսը և Ադրբեջանի ղեկավարությանը ոգեշնչող անհասցե կոչերը կարող են բերել ռազմական գործողությունների վերսկսմանը։
Հ․ Գ․ Քարոզչական կտերով կարան որոշ մարդկանց խաբեն ու մանիպուլացնեն, բայց մեր նման մտածող ու վերլուծող մարդկանց՝ երբեք, որովհետև մենք էլ հո գիտենք, որը որից հետո ա։ Մեկնաբանություններում դնում եմ էդ փաստաթղթերը, որտեղ կա նաև Պուտինին գրած Սերժի նամակը»: