«Մեռնելիք է տեսնել, թե ինչպես է Հայաստանում իշխանությունը Արցախի խնդրով ու խաբեությամբ զավթած անձը պատերազմը հաղթած Հայաստանի անունից պաշտոնապես կողմ արտահայտվել, որ նախկին ԼՂԻՄ-ը "փոխանցվի" Հայաստանին, որը նշանակում է, որ այն ճանաչվել է Ադրբեջանին պատկանող, քանի որ "փոխանցողը" պետք է լիներ Ադրբեջանը, ապա' ինչպես էին դրա դիմաց "կամավոր" տեղահանվելու Մեղրիի շրջանի ու Արցախի մեջ մտնող 6 շրջանները, որպեսզի դրանք "փոխանցվեին" ու "վերադարձվեին" Ադրբեջանին...
Ու սա 2 տասնամյակ գաղտնի են պահել Արցախի համար իր հազարավոր զավակների կյանքը, իր զարգացման հեռանկարը զոհաբերած Հայաստանի հասարակությունից...
Ու իշխանությունը զավթելուց առաջ "հավաստիացում էին", թե պատերազմը հաղթած Հայաստանը կարող է ու պետք է ավելի լավ բանակցել 10000 քառակուսի կիլոմետր Արցախ ունենալու համար...
Ու այս խելագար ծրագրի իրականացման համար 1999թ. հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանը' ծրագրին "խոչընդոտողներից" ազատվելու համար...
Ու Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց հատուկ բերեց Հայաստան և մինչ օրս սերտ կոնսոլիդացած գործում է նրանց հետ...»: