Չկարողացան խափանել շփումները, դիմեցին սպառնալիքների. Զախարովան` ՆԱՏՕ-ի մասին


 

Չկարողացան խափանել շփումները, դիմեցին սպառնալիքների. Զախարովան` ՆԱՏՕ-ի մասին

  • 03-12-2025 12:05:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարված» իրականացնելու հնարավորությունը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի՝ Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածներ» իրականացնելու մասին հայտարարությունները համընկել են Ուկրաինայի շուրջ շփումների ակտիվացման հետ։
 
Դրագոնեն «Financial Times»-ին տված հարցազրույցում հնարավոր էր համարել «կանխարգելիչ հարված» իրականացնելու հնարավորությունը ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների ֆոնին՝ նման հարվածն անվանելով «պաշտպանական գործողություն»։
 
«Նման հայտարարությունները հնչել են հենց այն ժամանակ, երբ ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերն ակտիվացել են»,– Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան։ Նա նաև հիշեցրել է, որ դրանից առաջ Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք հրապարակումներ են եղել։
 
Նրա խոսքով` քանի որ այդ նյութերը սպասված արդյունքը չեն տվել և բանակցությունները շարունակվել են, արևմտյան նախաձեռնողներն անցել են ավելի կոշտ սպառնալիքների, որոնք ուղղված են ձեռք բերված պայմանավորվածությունները խաթարելուն։ Զախարովան կարծում է, որ նման մարտավարությունը բխում է արևմտյան «լիբերալ ուլտրաների» շահերից, որոնք հետաքրքրված են հակամարտության ձգձգմամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը