Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով


 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով

  • 03-12-2025 15:12:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
 
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով:
 
Երևանում՝ դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն