Հանդիպել են Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչները


 

Հանդիպել են Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչները

  • 03-12-2025 15:50:53   | Հունաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը Հունաստանում հանդիպել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացմանը վերաբերող քայլեր: Երկուստեք կարեւորվել է միջպետական հարաբերությունները նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականը:
 
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին:
 
Հանդիպման արդյունքներով հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան:
 
Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամ Ջուլիետա Ազարյանը, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի մի շարք անդամներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն