TRIPP-ի հետ կապված՝ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ


 

TRIPP-ի հետ կապված՝ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան. ԱԱԾ տնօրենի տեղակալ

  • 03-12-2025 16:26:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե որ ծառայությունն է և ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
 
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր՝ ժամանակին հայտարարվել էր, որ ԱԱԾ-ում առանձին ստորաբաժանում է ստեղծվում, որը պետք է վերահսկի TRIPP-ի ճանապարհը, իսկ բանակցությունների շրջանակում վերահաստավե՞լ է այն մոտեցումը, որ Մեղրիով անցնող ճանապարհի ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է կոնկրետ այդ ստորաբաժանումը:
 
«Այո՛, մեզ մոտ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում այդ նպատակներին ծառայելու համար ևս, բայց դրանց կանդրադառնանք հետո»,- ասաց Եսաի Մկրտչյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը