Հունգարիան չի ընդունում ռուսական նավթից ու գազից հրաժարվելու ԵՄ-ի պլանը. Սիյարտո


 

Հունգարիան չի ընդունում ռուսական նավթից ու գազից հրաժարվելու ԵՄ-ի պլանը. Սիյարտո

  • 03-12-2025 17:13:55   | Հունգարիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունգարիան չի ընդունում ՌԴ-ից ստացվող նավթից ու գազից հրաժարվելու ԵՄ-ի պլանը և Սլովակիայի հետ միասին պատրաստվում է ​​հայց ներկայացնել ԵՄ-ի դատարան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։«Խոսքը ռուսական բնական գազի և նավթահումքի մասին է, որոնց մատակարարումները Եվրոպա Բրյուսելը ցանկանում է արգելել... Հենց Բրյուսելում կայանա այս որոշման շուրջ վերջնական քվեարկություն, մենք անմիջապես այն կվիճարկենք ԵՄ-ի դատարանում։ Մենք անմիջապես դատաքննություն կնախաձեռնենք։ Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ իրավական աշխատանքը, այն ընթանում է», - ասել է Սիյարտոն Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։

Նախարարը նշել է, որ խորհրդակցել է Սլովակիայի իր գործընկերոջ հետ, և իրենք «որոշել են համակարգել ընթացիկ իրավական աշխատանքներն ու միասին գործել ԵՄ-ի դատաքննության շրջանակներում»։

BBC-ն էլ նշում է, որ լրագրողների հետ զրույցում Սիյարտոն նաև ասել է, որ դեկտեմբերի 3-ի առավոտյան ԵՄ-ում ռուսական գազից հրաժարվելու վերաբերյալ նախնական համաձայնագրի ձեռք բերումից հետո Սիյարտոն նշել է, որ դա երկիրը կդարձնի խոցելի, կվտանգի նրա էներգետիկ անվտանգությունը, իսկ հունգարական ընտանիքների համար էլեկտրաէներգիայի վճարները զգալիորեն կբարձրանան։ Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։  

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը