Էրդողանը և Մակրոնը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը


 

Էրդողանը և Մակրոնը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

  • 03-12-2025 19:09:03   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Անկարայից հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:
 
Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին:
 
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ Անկարան անում է հնարավորը՝ դադարեցնելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և նպաստելու արդար և երկարատև խաղաղությանը։ Էրդողանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Ստամբուլում Կիև-Մոսկվա բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը