Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ․ փաստաբան


 

Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ․ փաստաբան

  • 03-12-2025 19:50:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը, ըստ իս, կրել է ձևական բնույթ և ընդամենը ցուցադրական հետևանք էր երեկվա դատական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի։ Լրացուցիչ այլ տեղեկություններ հայտնել չեմ կարող։ Այս մասին գրել է  փաստաբան Ռոման Երիցյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոման Երիցյանը գրել էր․ «Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը