Առաքելական եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում. Նիկոլ Փաշինյան


 

Առաքելական եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում. Նիկոլ Փաշինյան

  • 04-12-2025 13:39:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ գործելաոճի մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը մինչ եկեղեցու և Վեհափառի մասին հանրային անդրադարձը, փորձել է առանձին զրույց կաթողիկոսի հետ:
 
«Ես կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում և ոչ միայն իր: Պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ գործընթաց է սկսվել և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ ընտրության հարց չէ, կտա՞ հրաժարական, թե՞ ոչ, նա պետք է գնա»,-նշեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը