Արշակ արքեպիսկոպոսը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կա
05-12-2025 09:11:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը: Քրեական դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ Արշակ սրբազանի կալանքի միջնորդության քննությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, ով կալանավորելու որոշում էր կայացրել Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին: Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ դատական նիստը նշանակվել է առավոտյան ժամը 09։30-ին։
Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
Փաստաբանն ավելի ուշ մանրամասնել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:
Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: