Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում 2 ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ. Ալիև
05-12-2025 11:23:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի զուսպ և կառուցողական մոտեցումը, որը ներառում է տեղահանություններից և կոտորածներից անմիջականորեն տուժած մարդկանց, հաշտեցման և երկխոսության նկատմամբ նրա թափանցիկությունը, միջազգային իրավունքին համապատասխան գործունեության կազմակերպումը և պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նրա հարգանքն արժանի են բարձր գովասանքի, հայտարարել է Ալիևը։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ», - ասել է նա։