05-12-2025 11:59:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Արշակ սրբազանի գործով դատավորը Մասիս Մելքոնյանն էր:
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը:
Դեկտեմբերի 4–ին հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր սրբազանին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս, որտեղ նա հարցաքննության էր գնացել:
Ավելի ուշ հայտնի դարձավ , որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել էր դատարան հենց նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։