Պուտինի այցը պատմական նշանակություն ունի. Մոդի


 

Պուտինի այցը պատմական նշանակություն ունի. Մոդի

  • 05-12-2025 15:03:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սկսել են հանդիպումը Դելիի Հայդարաբադ պալատում։
 
Նախատեսվում է բանակցություններն ավելի ուշ շարունակել ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Պուտինը երեկ երկօրյա պետական ​​այցով ժամանել է Նյու Դելի և ժամանումից անմիջապես հետո Մոդիի հետ ունեցել փակ, մասնավոր հանդիպում։
 
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան պատմական նշանակություն ունի և հաջողություն կբերի ռուս-հնդկական հարաբերությունների զարգացմանը՝ օրինակ ծառայելով մյուս երկրներին»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
 
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինայի հարցը, և որ Դելին աջակցում է բոլոր ջանքերին՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու համար։
 
Բանակցություններից հետո կողմերը կփոխանակեն ստորագրված փաստաթղթերի փաթեթ, որը կներառի 10 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ, առևտրային կազմակերպությունների միջև կկնքվի ավելի քան 15 համաձայնագիր և հուշագիր, իսկ Պուտինը և Մոդին հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար: Այնուհետև Հնդկաստանի վարչապետի անունից տեղի կունենա համերգային ծրագրով պաշտոնական նախաճաշ՝ ի պատիվ ՌԴ նախագահի:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը