Մերցը կհանդիպի Փաշինյանին


 

Մերցը կհանդիպի Փաշինյանին

  • 06-12-2025 10:30:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն:
 
Հաղորդվում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
 
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:
 
Հաղորդվեց, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը