Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները


 

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

  • 06-12-2025 11:11:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը։
 
Ինչպես հայտնում է դեսպանությունը, պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մերիդիան միջազգային կենտրոնի ռազմավարական համագործակցության հարցերով փոխնախագահ Քեյթ Բիլը, ԱՄՆ-ում Ալբանիայի փոխդեսպան Բրունիլդա Մինարոլի Պեչին, I have a dream հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սառա Մորգենթաուն և ServiceNow տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Նիք Ցիցնը։
 
Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի ներկայիս առավելություններին և ներդրումային հնարավորություններին։ Դեսպանն ամփոփ անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարությանը, ինչպես նաև տեխնոլոգիական ռազմավարական ուղղություններին։
 
Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը