Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել


 

Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել

  • 06-12-2025 13:09:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են: Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ:
 
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որը կապահովի երկրի  անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
 
«Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին»,- ասված է հայտարարության մեջ:
 
Վաշինգտոնի և Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու Ռուսաստանի պատրաստակամությունից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը