Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ Ֆիդան


 

Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ Ֆիդան

  • 06-12-2025 13:42:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Այն քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
 
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան առաջին հերթին հանդես է գալիս Ուկրաինայում հրադադար հաստատելու օգտին:
 
«Մենք բախվում ենք բազմաթիվ դժվարությունների Եվրասիայի տարածաշրջանում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ուկրաինայում, ինչպես նաև Գազայում։ Իսկ Սիրիայում գործընթացները սկսել են աստիճանաբար կայունանալ։
 
Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Մենք շատ ծանր դասեր ենք քաղել տեղի ունեցածից»,-նշել է Հաքան Ֆիդանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը