Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու


 

Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու

  • 09-12-2025 15:50:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ իրավական ակտերի պորտալում հրապարակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված 2026 թվականին պահեստազորայինների զինվորական պատրաստության զորակոչի մասին հրամանագիր:
 
Հետևյալ անձինք կզորակոչվեն վարժանքների.
 
զորակոչի կամ պայմանագրային ծառայություն անցած տղամարդիկ,
չծառայած, բայց տարկետում կամ ազատում ստացած անձինք, որոնք ճանաչվել են պիտանի,
ռազմական ակադեմիաների շրջանավարտներ,
ռազմական մասնագիտություն ունեցող կանայք:
 
Նրանք կանցնեն վարժանքներ Ռուսաստանի զինված ուժերում, Ռուսաստանի ազգային գվարդիայում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և Դաշնային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ): Զինվորական պատրաստությունը տևում է երկու ամիս, իսկ կանչերը ստացվում են երեք տարին մեկ:
 
Ընդհանուր առմամբ պահեստազորայինը կարող է անցկացնել ոչ ավելի, քան 12 ամիս նման վարժանքներում: Վարժանքի ընթացքում ստուգվում են պահեստազորայինների մարտական պատրաստությունը և մասնագիտացված սարքավորումների հետ աշխատելու հմտությունները:
 
Եթե անձը պաշտոնապես աշխատում է, նրա պաշտոնը պահպանվում է վարժանքի ընթացքում, և գործատուն շարունակում է վճարել միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է աշխատանքի վերջին երկու ամիսների հիման վրա:
 
Նախկինում պահեստազորայինները կարող էին զորակոչվել միայն պատերազմի կամ զորահավաքի ժամանակ: 2025 թվականին օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն է տվել պահեստազորայիններ հավաքագրել նաև խաղաղ ժամանակ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը