Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. Լավրով


 

Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. Լավրով

  • 10-12-2025 12:40:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ տարի նախագահության ընթացքում կնպաստի կազմակերպության ներուժի և միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում։
 
«Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում: Մենք հանձնառու ենք մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցությանը՝ այս կազմակերպության ներուժի և միջազգային դիրքի ամրապնդման շահերից ելնելով՝ որը տարածաշրջանային կայունությունը պահպանելու հուսալի մեխանիզմ է», - նշել է Լավրովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը