ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը:
«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ, լինի գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար»,- նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։