ԱՄՆ գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն


 

ԱՄՆ գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

  • 10-12-2025 15:39:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 
 
Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն