«Ոսկե քարտեր»-ն ԱՄՆ-ում ապրել ցանկացող օտարերկրացիների համար հասանելի են. Դոնալդ Թրամփ
11-12-2025 12:16:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ-ն գործարկել է «Ոսկե քարտեր» տրամադրելու նախագիծն այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են ապրել ԱՄՆ-ում և հետագայում քաղաքացիություն ստանալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Անձամբ ինձ համար և երկրի համար սա շատ կարևոր իրադարձություն է. մենք գործարկում ենք «Թրամփի ոսկե քարտը»», ասել է Թրամփը գործարարների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ քարտերը կարելի է ձեռք բերել մասնագիտացված կայքում։ «Ստացված բոլոր եկամուտները կուղղվեն ԱՄՆ-ի կառավարությանը, և դա կարող է հսկայական գումարներ բերել», - նշել է ԱՄՆ-ի նախագահը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսպես կոչված «ոսկե քարտեր» կվաճառի, որոնք օտարերկրացիներին երկրում ապրելու ու աշխատելու իրավունք կտան։
«Դա նման է գրին-քարտի, բայց ավելի լավ ու ավելի առաջադեմ է», - հավելել է Թրամփը։ Նա ավելի վաղ հույս էր հայտնել ԱՄՆ-ի պետական պարտքը կրճատել նման քարտեր վաճառելու շնորհիվ։
Նա կարծում է, որ «ոսկե քարտերի» շնորհիվ, որոնք հնարավորություն կտան ապրել Միացյալ Նահանգներում և հետագայում ամերիկյան քաղաքացիություն ստանալ, կհաջողվի երկիր ներգրավել աշխատասեր մարդկանց, որոնք աշխատատեղեր կստեղծեն։«Ոսկե քարտը» հնարավոր է ձեռք բերել 1 միլիոն դոլարով։