Ուկրաինան խաղաղության ծրագրի վերջին տարբերակի վերաբերյալ պատասխանը ներկայացրել է ԱՄՆ-ին. Axios
11-12-2025 12:59:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. Ուկրաինան, եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի օր տևած խորհրդակցություններից հետո, խաղաղության ծրագրի վերջին տարբերակի վերաբերյալ իր պատասխանը ներկայացրել է Միացյալ Նահանգներին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։
Փաստաթուղթն ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին հանձնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը: Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ պատասխանը ներառում է մեկնաբանություններ և առաջարկներ՝ այս ամենն իրագործելի դարձնելու համար:
Ավելին, նա հավելել է, որ փաստաթուղթը պարունակում է նոր գաղափարներ վիճելի հարցերի լուծման համար, ինչպիսիք են՝ տարածքը և Զապորոժիեի ատոմակայանը: