Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում


 

Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում

  • 11-12-2025 14:24:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է իրատեսորեն մոտենա ուկրաինական հակամարտության ներկայիս իրավիճակին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Զելենսկին պետք է իրատես լինի», - ասել է նա՝ հավելելով, որ հետաքրքրված է, թե որքան ժամանակ վերջինս կմնա իշխանության գլուխ։
 
«Դա երկար ժամանակ է։ Նրանք երկար ժամանակ ընտրություններ չեն անցկացրել։ Սա հանգեցնում է շատ մարդկանց կորստի», - լրագրողներին ասել է նա։
 
Ըստ Թրամփի՝ ընտրությունների բացակայությունը ստիպում է կասկածի տակ դնել երկրի ժողովրդավարությունը։ Նա հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիան լայնորեն տարածված է, և որ ուկրաինացի ժողովրդի 82%-ը պահանջում է հակամարտության կարգավորում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը