Հայաստանը 15 հազար էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան
12-12-2025 14:36:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա»։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ քվոտաների բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակեն։
Պարզաբանելով որոշման մանրամասները՝ նախարարն ասել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 15 հազար էլեկտրոմոբիլ, այդ թվում՝ հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրք վճարելու։ Այդ մեքենաների համար չի վճարվելու նաև ավելացված արժեքի հարկ։
Պապոյանը հիշեցրել է, որ խոսքը 2024, 2025, 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլների մասին է։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 11-ին Մոսկվայում։