Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները քննարկել են համագործակցության հարցեր


 

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները քննարկել են համագործակցության հարցեր

  • 17-12-2025 15:55:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Լևենթ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը:
 
Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցությունը «հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա», և ընդգծել ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կարևորությունը:
 
Նրանք քննարկել են համագործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը