Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին


 

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին

  • 18-12-2025 11:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի առիթով:
 
Ուղերձում ասվում է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Կատարի ազգային տոնի առթիվ:
 
Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում:
 
Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակց­վածության:
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը