Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին


 

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին

  • 18-12-2025 12:08:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 պատգամավոր, դեմ՝ 120, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
 
Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել են դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկեն ԵՄ երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։
 
Ենթադրվում է, որ ԵՄ-ն կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից՝ 2027 թվականի աշնանը։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը