Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18-12-2025 12:35:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին՝ Կատարի ազգային տոնի առթիվ:
Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում:
Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակց¬վածության:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: