Կամո Վարդանյանը ևս Բաքվի ցանկում կար, որի դիմաց պիտի ճանապարհը բացեին, որ արցախցիները դուրս գային. Սամվել Շահրամանյան
18-12-2025 13:12:35 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը եղել է Ադրբեջանական կողմի ներկայացրած նախնական ցուցակում, որը մեզ ներկայացվել է որպես պահանջ՝ ճանապարհը բացելու և բնակչության դուրս բերման գործընթացը կազմակերպելու համար: Այս մասին ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:
Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարցաքննվելուն՝ Սամվել Շահրամանյանը պարզաբանեց, որ դա կապված չէ 44 օրյա պատերազմի հարցերի հետ: Դա կապված է 2023 թվականի իրադարձություններին, ռազմական գործողություններին ու դրանց հետևանքներին:
«Մենք երբևիցէ չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ և տալ համապատասխան հարցերի պատասխաններ»,- ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք իրեն մեղադրանք առաջադրվել է, պատասխանեց, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Խոսելով Մայր Աթոռում հրավիրված հավաքի մասին՝ Սամվել Շահրամանյանը նշեց, որ ցավալի է, երբ հարցի լուծումներն իրականացվում է լայն հասարակության ներգրավման հետ զուգահեռ:
«Իմ կարծիքով դա պետք է իրականացվի այլ ձևով՝ փակ դռների հետևում: Իմ այսօր այնտեղ լինելու հարցը դեռ կանդրադառնանք. Հնարավոր է, որ կմասնակցենք»,- նշել է նա: