Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան


 

Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան

  • 18-12-2025 14:45:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ: Այդ սկանդալն ինչո՞ւ չի պայթում, պարզե՞լ եք ի վերջո՝ ճի՞շտ է, թե՞ ոչ: Հրապարակային հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին, մեր ծառայություններն էլ ունեն այդ տեղեկությունը»:
 
Այս մասին ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
«КГБ-ի գործակալ լինելու համար քրեական վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի, հիմա հարց՝ կա՞ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում»,- նշել է նա:
 
Փաշինյանն ասել է, որ ինքն իր գնահատականը ներկայացրել է, և դա նաև ակնհայտ իրողություն է: 
 
«Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար»,- հավելել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը