ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը


 

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

  • 19-12-2025 11:37:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են Գրին քարտի խաղարկության ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության համար կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։
 
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը: 
 
«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։
 
Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը