Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան


 

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

  • 20-12-2025 10:30:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
 
«ԱԱԾ-ն հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է:
 
Սա նշանակում է, որ Եզրասի պետությունը Հայաստանը չէ: Նա ծառայում է այլ տիրոջ: Իսկ ու՞մ է ծառայում Եզրասի եղբայր Կտրիճ Ներսիսյանը:
 
Հիշեցնեմ, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս է ընտրվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ գնդակահարվեց պետությունը: Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ»,- գրել է Կոնջորյանը:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
 
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
 
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը