Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երեխա. Զելենսկի


 

Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երեխա. Զելենսկի

  • 23-12-2025 13:11:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա:
 
«Ռուսական այս հարվածը չափազանց հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին։ Հարձակումն իրականացվել է, ըստ էության, պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցությունների թեժ պահին», - գրել է նա սոցիալական ցանցում:
 
Զելենսկին Ուկրաինայի արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը