Սպիտակ տանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ


 

Սպիտակ տանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ

  • 24-12-2025 11:15:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
 
Դեսպանատան տարածած հաղորդագրությունում ասված է, որ հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակում:
 
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ «ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին»։
 
Հանդիպմանը դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար», - ասված է հաղորդագրությունում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը