Առաջատարներին արժևորելու ժամանակը․ Ովքե՞ր արժանացան «Ազգային վարկանիշ» կոչմանը


 

Առաջատարներին արժևորելու ժամանակը․ Ովքե՞ր արժանացան «Ազգային վարկանիշ» կոչմանը

  • 25-12-2025 13:43:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օրեր առաջ մեկտեղվել էին տնտեսության, առողջապահության, մշակույթի և հանրային ոլորտներում գործունեություն ծավալող և ակնառու հաջողությունների հասած անհատներ, որի նպատակն էր խրախուսել  և մրցանակներ հանձնել  ոլորտի առաջատարներին։ 
Կազմակերպիչը՝ Էյ Էյ Դի Փրոջեքթ ընկերությունն է, որը տարեվերջյան միջոցառման շրջանակներում ամփոփեց  կարևոր ու հաջողված նախագծերը  և «Ազգային վարկանիշ» անվամբ մրցանակներ ու  հուշամեդալներ հանձնեց վաստակավոր բժիշկների, մշակութային գործիչների, գործարարների և հանրային ծառայողների։ 
 
Ամանորյա երեկույթը մեկնարկեց նախ հայ բժիշկների մեծարմամբ։ Ներկայացվեց ընկերության կողմից այս տարի հեռուստատեսությամբ ցուցադրված «Նոր շնչառություն»՝ հայ բժիշկների ծանր առօրյային անդրադարձող առաջին վավերագրական ֆիլմը, որտեղ իրական հերոսների իրական պատմությունները անտարբեր չէին թողել հանրությանը։  Մասնագիտական անձնվեր ծառայության համար «Ազգային վարկանիշ» հուշամեդալներով պարգևատրվեցին  «Նորք-Մարաշ» Բկ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գագիկ Հեբոյանը, «Հայ Ամերիկյան» առողջության կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյանը․ «Երևան» բժշկագիտության կենտրոնի  գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիայի բաժանմունքի  ղեկավար Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը,  Վ․ Ավագյանի անվան ԲԿ լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Լուսինե Բեկիրսկա – Թամազյանը, Էրեբունի ԲԿ նեյրովիրաբույժ Նաիրի Մարգարյանը․
 
 Շորհակալագրեր տրվեցիին նաև Ֆիլմի  ստեղծմանն աջակցողներին։ Համընդհանուր հանրային շահի, բարձր սոցիալական պատասխանատվության և գլխավոր հովանավորության համար պատվոգիր հանձնվեց «Էկոմոթորս» -ի հիմնադիր Արմեն Աբրահամյանին։
 
Մրցանակներ ստացան նաև առողջապահության ոլորտի այլ ընկերություններ։ Նորարարությունների շարունակական ներդրման համար հուշամեդալներ ստացան «Արմավիր Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը  և «Սմարթ Մեդ» նորարարական վիրաբուժության և ստոմատոլոգիական կենտրոնը․
 
Հուշամեդալների և այլ մրցանակների արժանացան նաև Էյ Էյ Դի Փրոջեքթ ընկերության կողմից լույս ընծայած «100 և 5» բիզնես պատմություն գրքում հատկանշական անդրադարձով  առաձնացող գործարարները․ Մեծարանքի արժանացան նաև այն հայրենական  ապրանքանիշերի հիմնադիրները, ովքեր իրենց աշխատասիրության, ազնվության, բարեխղճության, որակյալ ծառայությունների մատուցման և գործին անձվիրաբար նվիրվելու շնորհիվ կարողացել են  ձևավորել բարի համբավ ու  բարձր հեղինակություն․ 
 
«Ազգային վարկանիշ» հուշամեդալի  արժան մի քանի տասնյակ գործարարներ, մասնավորապես  Manassian Consulting Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, «ԷԿՈ ՄՈԹՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանը, «Parizyans Jelly»  ընկերության հիմնադիր Կարինե Հովեյանը, «ԱՂԱԲԱՆՅԱՆՍ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի հիմնադիր-տնօրեն Արման Աղաբաբյանը, «Gevorgian concern»-ի հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Գևորգյանը, Armenian Coins ընկերության հիմնադիր – տնօրեն Նազար Առաքելյանը, Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը, «Դելիկատո» ընկերութան հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Հարությունյանը, «Աուդիտ Արմենիա» ընկերության համահիմնադիր-տնօրեն, աուդիտոր Աննա Ավետիսյանը, «Կապան  ՃՇՇ» ՍՊԸ տնօրեն  Արարատ Կարապետյանը, ԽԻՄՄԱՍՏԵՐ» (ՍՊԸ) գործադիր տնօրեն Յուրիկ Քեշիշյանը, «Աշտարակ հոլլ» ռեստորանային համալիրի հիմնադիր-տնօրեն Կառլեն Մանուկյանին։
 
«Վաստակավոր փաստաբան անվանակարգում», «Ազգային վարկանիշ» հուշամեդալի  արժանացավ «ՄաթՄան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Մանյա Մաթևոսյանը․ 
«Սովթ Պապիրուս» հիգիենիկ պարագաների արտադրական ընկերությունը ճանչվեց ոլորտում առաջատար ապրանքանիշ իսկ GREEN HOUSE ջերմոցների ցանցը՝ որպես բիզնես գաղափարի լավագույն օրինակ։
Ժամանակակից հայ գրականության ոլորտում ստեղծագործական բացառիկ մտքի, ՀՀ սահմաններում և նրանից դուրս հայ գրականությունը հանրահռչակելու, մանկավարժական գործունեության մեջ ունեցած մեծ ավանդի համար «Ազգային վարկանիշ» հուշամեդալ  ստացավ մանկավարժ, գրող, մանկագիր Նարինե Ավագյանը:
 
Մրցանակակիրներ կային նաև Հայաստանից դուրս ձեռներեցությամբ զբաղվողների շրջանում։«Ֆրանսիական հրուշակագործության ոլորտում նրբագեղ համով ու ինքնատիպ դիզայնով առանձնացող ««Սպառողի ընտրություն» անվանակարգում մրցանակ ստացավ Manana Sweets ապրանքանիշի հիմնադիր, հրուշակագործ Մարիաննա Գրիգորյանը։
 
Հանրային ծառայության ոլորտում բազմամա փորձի և երկարամյա գործունեության համար մրցանակներ ստացան Ամասիա և Ծաղկահովիտ խորոշացված համայքների ղեկավարները։«Բեսթսելլեր գրքերի հեղինակ» ճանաչվեց հոգեբան, կինոսցենարիստ, քոուչ Արփի Վանյանը իսկ  տարվա մոտիվացիոն խոսնակ՝ քոուչ, հոգեբան Մերի Խաչատրյանը։
 
Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև հանդիսությունների ոլորտում առաջատար կազմակերպություններին։ «Բարձրակարգ շոումնեն» անվանակարգին արժանացավ Սուրեն Խաչատրյանը,  հետաքրքիր շոուների կազմակերպման համար Tamara Wedding-ը, «Տորթերի արտադրության  առաջատար ապրանքանիշ» թոփ հնգյակում ճանաչվեց Dream Sweets -ը,  լավագույն երաժշտական նախագիծ ճանաչվեց՝ Շիրազ ֆոլկ բենդը, իսկ տարվա դիզայներական և քեյթրինգային ընկերություն՝ «Հարությունյան դիզայնը» ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն