Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին


 

Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

  • 25-12-2025 14:06:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մեր պրոբլեմը այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր»:
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ չհամաձայնեցված լինելու մասին հարցին:
 
«Երբ սեղանին ունես մի հարց, որը լուծված չէ, դա չի լուծվում, չի լուծվում, երբ այդ հարցը լուծում ես, ի հայտ է գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես: Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ է գալիս նոր 4 հարց, որը պետք է լուծես: Հետևաբար TRIPP նախագիծը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել: Երբ TRIPP-ը սկսեց գործնականում աշխատել, ամեն ինչ եղավ, էլի ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է աշխատել»,- նշել է նա:
 
Փաշինյանը հավելել է, որ Թուրքիայի պատրաստակամությունը ողջունում է, և իրենց երկխոսությունում արդեն հասունացել է պահը, որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, լայն քայլեր տեղի ունենան: Իսկ Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և ցանկություն կա, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերություն փաստաթուղթ ստորագրվի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը