Այստեղ էլ ակնկալիքս է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ. վարչապետն՝ առաջիկա պատարագի մասին


 

Այստեղ էլ ակնկալիքս է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ. վարչապետն՝ առաջիկա պատարագի մասին

  • 27-12-2025 11:20:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
 
«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։
 
Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, և մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,- նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը