Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանրաքվեի դնել հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը


 

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանրաքվեի դնել հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը

  • 27-12-2025 11:28:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով:
 
Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել: Այնուամենայնիվ, ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա:
 
Զելենսկին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա, ըստ նրա, հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին:
 
Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա, Զելենսկու խոսքով, այդ փաստաթղթերը պատրաստ են. մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր: Դրանցից մեկը համաձայնագրի տևողությունն է: ԱՄՆ-ն առաջարկել է համաձայնագիր կնքել 15 տարով, սակայն Զելենսկու խոսքով՝ դա կարճ ժամանակահատված է:
 
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը և հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը