Չինաստանը սահմանափակումեր է կիրառել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի 20 ընկերության դեմ


 

Չինաստանը սահմանափակումեր է կիրառել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի 20 ընկերության դեմ

  • 27-12-2025 11:42:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թայվանին վաճառվող զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար:
 
Թայվանին զենք վաճառելու համար Չինաստանը պատասխան սահմանափակող միջոցներ է կիրառել ամերիկյան 20 ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
 
Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թայվանին զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների վաճառքի համար ԱՄՆ-ի կողմից հաստատված ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար:
 
«ԱՄՆ-ն վերջերս հայտարարել է Թայվանին զենքի լայնածավալ վաճառքի մասին, ինչը լրջորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան 3 համատեղ հայտարարությունները, ինչպես նաև կոպիտ միջամտություն Է Չինաստանի ներքին գործերին, լրջորեն խաթարում է ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
 
Նշվում է, որ օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին չինական օրենսդրության համապատասխան, Չինաստանը «որոշում է ընդունել պատասխան միջոցներ սահմանել ամերիկյան ռազմական արդյունաբերության հետ կապված հետևյալ ձեռնարկությունների և դրանց ղեկավարների դեմ»:
 
Ցուցակում ընդգրկված ընկերությունների թվում են Northrop Grumman Systems Corporation-ը, L3Harris Maritime Services-ը, Boeing in St. Louis-ը, Gibbs & Cox, Inc.-ը, Advanced Acoustic Concepts-ը, VSE Corporation-ը, Sierra Technical Services, Inc.-ը, Red Cat Holdings, Inc.-ը, Teal Drones, Inc.-ը, ReconCraft-ը, High Point Aerotechnologies-ը, Epirus, Inc.-ը, Dedrone Holdings Inc.-ը, Area-I-ը, Blue Force Technologies-ը, Dive Technologies-ը, Vantor-ը, Intelligent Epitaxy Technology-ն, Inc.-ը, Rhombus Power Inc.-ը, Lazarus Enterprises Inc.-ը։
 
«ՉԺՀ-ի տարածքում գտնվող բոլոր շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցուցակում նշված 20 ընկերությունների այլ ակտիվները սառեցվում են, իսկ Չինաստանի կազմակերպություններին և անհատներին արգելվում է մասնակցել դրանց հետ կապված գործարքներին կամ համագործակցել նրանց հետ»,-նշվում է հայտարարության մեջ:
 
Չինաստանը բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թայվանին զենք վաճառելը և Թայվանի նեղուցում լարվածություն ստեղծելը: ՉԺՀ ԱԳՆ-ն նշել է, որ Միացյալ Նահանգների և Թայվանի ռազմական փոխգործակցությունը, ինչպես նաև Վաշինգտոնի ղեկավարության կողմից Թայվանին զենքի վաճառքը կոպտորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան 3 համատեղ հայտարարությունները, ինչպես նաև «մեծ վնաս է հասցնում Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության շահերին» և վտանգում է կայունությունը Թայվանի նեղուցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը