Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ․ ՀՀ ՊՀ
27-12-2025 12:10:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։
Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։
Ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների
հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ: